Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ժպիտախառն էդ ներկայացումը սիրո խոստովանության մի ամբողջ դասագիրք արժի

Ժպիտախառն էդ ներկայացումը սիրո խոստովանության մի ամբողջ դասագիրք արժի
02.05.2025 | 13:05

Սովորույթ կա՝ երբ հեռու տեղ ես գնում, անպայման նվերներ ես բերում հարազատներիդ, մտերիմներիդ՝ թեկուզ մի փոքր հուշանվեր։ Լավ սովորույթ ա, բայց ոչ մի կերպ իմ մեջ արմատ չի նետում՝ միշտ ընկնում եմ գործերով ու մոռանում։ Արդեն ինքնաթիռի մեջ հիշում եմ ու մտածում՝ լա՜վ, ի՜նչ կարևոր ա, ձևական բան ա։ Իմ մտերիմները բոլորը գիտեն իմ էդ թերության մասին, ու ոչ ոք երբեք ինձնից նվեր չի սպասում հեռու տեղերից։

Բայց եթե բախտդ բերում ա՝ մի մտերիմ մարդ ա լինում քո այցելած քաղաքում՝ մանկության ընկեր, բարեկամ, անպայման քեզ հիշացնում ա՝ բա ձերոնց նվեր չես տանու՞մ։ Որովհետև գիտի քեզ, գիտի, որ քո ուղեղում մտքի նման փայլատակում երբեք չի լինի, էդ հարցում դու բացարձակապես քթի ծակ չունես՝ ականջներով ես շնչում։

Ու ընկնում ա հետդ խանութներով, սկսում եք միասին նվերներ ընտրել։ Եթե մեծ քաղաքում ես՝ ասենք՝ Լոնդոնում, Փարիզում, Նյու Յորքում, դա կարող ա մի ամբողջ օր տևել, անգամ՝ երկու օր։ Դու մոտավորապես գիտես, թե ով ինչ ա սիրում, բայց հնարավոր չի ամեն ինչ մի տեղից առնել։

Ու էդ ժամանակ՝ կատարած պարտքի հաճելի զգացումով, քեզնից գոհ, ինքնաթիռ ես նստում ու սավառնում դեպի Երևան։ Ինքնաթիռից դուրս ես գալիս, ու հենց առաջին շնչով ներշնչելով երևանյան օդը, միանգամից դառնում ես երևանցի, հեռավոր քաղաքը երազի նման մի բան ա դառնում։ Նստում ես տաքսի ու տիրոջ հայացքով դեպի հետ սլացող փողոցներն ուսումնասիրելով՝ հասնում ես տուն։

Տանը մեծով-փոքրով հավաքվել են, որ քեզ դիմավորեն։ Սեղան են գցել, չճարվող բաներ են ճարել, դրել սեղանին, լավ օրվա համար պահած խմիչք են բացել։ Ոչ ոք չի էլ սպասում, որ դու իրանց նվեր ես բերել։ Գիտեն քո բնավորությունը, վաղուց քեզ ընդունում են՝ ոնց դու կաս։ Պարզապես սիրում են, պարզապես սպասում էին։ Իսկ միգուցե հանկարծ մի երկու բան կպատմես էդ հեռավոր, անհասանելի աշխարհներից, որը շատ ա տարբերվելու մեր աշխարհից, հեքիաթի նման ա հնչելու, բորբոքելու ա երևակայությունը։

Նստում ես բազմոցին, ճամպրուկը դնում դեմդ ու բոլորին գլխիդ հավաքում։ Ճամպրուկը բացում ես ու սկսում հերթով նվերները հանել։ Հանում ես առաջինը՝ էս՝ քեզ... Զարմացած հայացք, ցածրաձայն հիացմունք, ամաչկոտ ժպիտ... ու անպայման՝ վա՜յ ի՜նչ կարիք կար, կամ՝ ախր, ինչի՞ համար ես էդքան ծախս արել... Բացում ա նվերը, հիացած հայացքով զննում, շուռումուռ տալիս՝ էս ի՜նչ լավն ա, ո՞նց ես գուշակել... Ու անպայման՝ մերսի... Ու անպայման այտիդ դրոշմված կարոտած համբույր... Հետո՝ մյուսը՝ նույն բանը, հետո՝ մյուսը... Փոքրը, որ ուրիշ բան չի տեսել՝ էլի նույնը, բայց ուրախությունն ավելի բարձրաձայն ա...

Ու դու չես իմանա, երբեք չես իմանա՝ գուշակե՞լ ես, թե՞ չէ, նվերդ դուրները եկա՞վ, թե՞ չէ։ Եթե շոր ա՝ դուրները չգա էլ՝ անպայման ուրախությամբ կհագնեն, եթե գիրք ա՝ երկար կկարդան, ամեն օր կտեսնես սեղանին կամ մահճակալին, եթե ժամացույց ա՝ կկապեն, մինչև սլաքները թոռոմեն, եթե ականջօղ ա՝ ինչ-որ սազող շորեր կգտնեն ու սիրով կկախեն։

Որովհետև նրանք նվերի՛ համար չեն ուրախացել։ Նրանք ուրախացել են էն մտքից, էն գիտակցումից, որ հեռավոր, օտար քաղաքում, լրիվ ուրիշ աշխարհում, լրիվ ուրիշ կյանքով ապրելիս, մեր փողոցների հետ ոչ մի կապ չունեցող օտար փողոցներում, որոնք երբեք չեն կարող Երևանում լինել, դու հիշել ես իրանց մասին, դու իրանց մտապատկերը թողել ես օտար, անհասանելի շենքերի պատերին, մեծ քաղաքում կտրվել ես քո կարևոր գործերից, ծախսել ես թանկագին ժամանակդ ու առաջին պատահած նվերը չես առել, այլ հատուկ իրանց համար գնացել գտել ես ինչ-որ խանութ ու առել ես էն, ինչը պիտի որ իրանց դուր գար։ Դու մտածել ես իրանց մասին։

Նվիրատվության էդ ծեսը, էդ ցուցադրական, բայց անկեղծ հիացմունքի բացականչություններով համեմված ժպիտախառն ներկայացումը սիրո խոստովանության մի ամբողջ դասագիրք արժի։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10061

Մեկնաբանություններ

疯姃閿熼摪顑炲喛鎷疯剹闅嗚剻閿熺煫顫嫹閿熺煫鍐挎嫹鑴楄姦鑴欓敓鐭伄鐫瑰喛鎷疯剹闅嗚剻閿熺煫鍋煫鍐挎嫹鑴楃鑼/1352197527">Սոցցանցային գրառումներ
Գրքեր, որ չեմ հասցրել կարդալ
Գրքեր, որ չեմ հասցրել կարդալ

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ  «խոհարարի» նոր վարկած
Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ «խոհարարի» նոր վարկած

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք
Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք